26/02/2024 17:31
Եղբայրական ուկրաինական ժողովրդի տասնյակ միլիոնավոր ներկայացուցիչներից Զելենսկին, կարծում եմ, ամենասպասված ուկրաինացին չէ Հայաստանում․ Արմեն Աշոտյան
Դատարանը թույլ չտվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին մարտի 6–ին մեկնել Բուխարեստ` մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովին։
Դատական նիստի ավարտին դահլիճում ներկա լրագրողները Արմեն Աշոտյանին հարց ուղղեցին՝ ինչի՞ց են վախենում, որ իրեն թույլ չեն տալիս ներկա լինել միջազգային հարթակներում։ Արմեն Աշոտյանն արձագանեց՝ հայ ժողովրդի շահերի մասին այլըտնտրանքային՝ իրական կարծիքից են վախենում։
«Եվ ճանապարհ են բացում ՔՊ-ին՝ անդամակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցությանը»,- հավելեց Արմեն Աշոտյանը։
Եվրոպական հովերով տարված՝ՀՀ իշխանությունները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցն են կազմակերպելու Հայաստան, ի՞նչ կարծիք ունեք, ՀՀԿ փոխնախագահից հետաքրքրվեցին լրագրողները։
«Կխնդրեմ հայկական իշխանությունների հակառուսական կեցվածքը չշփոթել իրական եվրոպական արժեքների հետ և իրական հայ-եվրոպական հարաբերությունների օրակարգի հետ։ Դրանք տարբեր բաներ են։ Եղբայրական ուկրաինական ժողովրդի տասնյակ միլիոնավոր ներկայացուցիչներից, կարծում եմ, ամենասպասված ուկրաինացին չէ Հայաստանում (Զելենսկին-խմբ)»,- պատաասխանեց Արմեն Աշոտյանը։