26/02/2024 14:27
Սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով 181 զինծառայող զոհված է ճանաչվել, 11 զինծառայող՝ անհետ կորած. «Ազատություն»
181 զինծառայող զոհված է ճանաչվել և 11 զինծառայող համարվում է անհետ կորած՝ սեպտեմբերի 19-20-ը Արցախում ծավալված մարտական գործողությունների հետևանքով։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից «Ազատության»-ը տեղեկացրել են, որ արդեն հատուցում է տրամադրվել 12 շահառուների։ Վաղը ևս 52 շահառուներ կստանան 5 կամ 10 միլիոն դրամի միանվագ հատուցումներ, որից հետո իրենց հասանելիք ամսական վճարները։
Հիմնադրամից վստահեցնում են՝ դիմումները Պաշտպանության նախարարությունից ստանալուց հետո հնարավորինս արագ հատուցումներ կտրամադրեն ապահովագրության իրավունք ունեցող բոլոր շահառուներին։