26/02/2024 13:18
Խնդիրը սրում են. Բայրամովը դժգոհել է Շոլցի նախաձեռնած հանդիպումից հետո Ֆրանսիայի ակտիվացումից
Բայրամովը դժգոհել է Շոլցի նախաձեռնած հանդիպումից հետո Ֆրանսիայի ակտիվացումից: Նրա խոսքով, Ֆրանսիայի ակտիվացումը կատարված դրական քայլերի ընթացքում, ծառայում է խնդրի սրմանը. ԱՊԱ-ի փոխանցմամբ, այս մասին Բայրամովն ասել է լրագրողների հետ զրույցում։
«Շոլցի նախաձեռնած հանդիպումից հետո նշվեց և համաձայնեցվեց խաղաղ գործընթացի զարգացման կարևորությունը։ Բայց սրանից անմիջապես հետո եղավ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, հետո Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան ու նրա բորբոքված հայտարարությունները դրա օրինակն են»,- ասել է նա։