26/02/2024 13:31
Մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչպես կարձագանքի, իրա գործն ա. Գագիկ Մելքոնյան
Մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչպես կարձագանքի, իրա գործն ա. լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ արձագանքելով Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան հնարավոր այցին։
«Մեր երկրի շահը ոնց թելադրի, տենց էլ կանենք։ Եթե Ուկրաինայի նախագահը որոշի գալ Հայաստան, ուրեմն պիտի ընդունենք, ի՞նչ խնդիր ունենք մենք»,-ասաց Մելքոնյանը։
Դիտարկմանը, թե 44-օրյա պատերազմին Ուկրաինան «ֆոսֆորային զենք» էր տրամադրում Ադրբեջանին՝ Գագիկ Մելքոնյանն արձագանքեց.
«Դուք կարո՞ղ եք ապացուցել, որ դա Ուկրաինան էր տվել։ Իրենք էլ ասում են, որ այդ զենքն եկել է Ռուսաստանից։ Այնպես որ, մենք ո՛չ այնտեղից ունենք հաստատ հիմքեր, ո՛չ էլ՝ այնտեղից։ Այդ հարցը փակեցինք»,- ասաց Գագիկ Մելքոնյանը։