26/02/2024 19:34
ԵԱՏՄ երկրները պետք է միասնական ճակատով դիմակայեն մարտահրավերներին և սպառնալիքներին․ Գոլովչենկո
Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն Եվրասիական տնտեսական միության երկրներին կոչ է արել միասնական ուժերով դիմակայել նոր մարտահրավերներին և սպառնալիքներին, որոնք առաջին հերթին կանգնած են Մինսկի ու Մոսկվայի առջև։
«Մենք պետք է միասնական ճակատով դիմակայենք այն մարտահրավերներին և սպառնալիքներին, որոնց այսօր բախվում են մեր պետությունները։ Մեր միությունը իսկապես տնտեսական է, բայց հենց տնտեսությունն է այսօր մեր երկրներին՝ առաջին հերթին՝ Ռուսաստանին ու Բելառուսին հասցվող հարվածների ու սպառնալիքների թիրախում»,- ասել է Գոլովչենկոն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևի հետ հանդիպման ժամանակ։