26/02/2024 15:33
Պետական կառավարման համակարգը գրավիչ չէ, թեկուզ հենց աշխատավարձի առումով. Գևորգ Պապոյան
Քննարկվել է մի քանի տարբերակ և արդյունքում նման որոշում է կայացվել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական Գևորգ Պապոյանը՝ արձագանքելով, թե ինչու է որոշվել հենց իր թեկնածությունն առաջադրել էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։
«Պետական կառավարման համակարգը գրավիչ չէ, թեկուզ հենց աշխատավարձի առումով։ Այն աշխատավարձը, որը ստանում է նախարարը, միջին կազմակերպության ղեկավարը ստանում է այդպիսի աշխատավարձ։ Պետական ծառայությունը գրավիչ չէ։ Ես բազմաթիվ մարդկանց եմ ճանաչում, որ կարող են լինել լավ նախարար, լավ փոխնախարար, բայց չեն գա»,-ասաց Պապոյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե հնարավո՞ր է՝ կադրերի խնդիր կա։
Դիտարկմանը, թե նախկին նախարար Վահան Քերոբյանին ՔՊ-ականները ռուսամետ էին համարում՝ Գևորգ Պապոյանը հակադարձեց, թե ինքն այդ կարծիքին չէ։ Ինչ վերաբերում է իրան՝ Պապոյանն ասաց.
«Ես ինձ պատկերացնում եմ այնտեղ, որտեղ պետք է լինեն բոլոր նախարարները՝ հայաստանամետ»։