26/02/2024 15:56
Զելենսկին, Փաշինյանը, Ալիևը, իրենք գոնե արցախյան հարցում նույն գաղափարակից ընկերներ են. Արթուր Խաչատրյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը չբացառեց, որ Զելենսկին կայցելի Հայաստան, սակայն նշեց, որ այդ այցը վտանգներից բացի ՀՀ-ին ոչինչ չի տա։
«Չեմ բացառում, որովհետև Զելենսկին, Փաշինյանը, Ալիևը, իրենք գոնե արցախյան հարցում նույն գաղափարակից ընկերներ են»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ Զելենսկու նախագահության օրոք Կիևում պաստառներ էին կախել՝ «Ղարաբաղն Ադրբեջան է» գրությամբ, բացի այդ, Զելենսկին շնորհավորում էր Ալիևին՝ տարածքները գրավելու համար։
Թե ինչ կտա ՀՀ-ին այդ այցը՝ Խաչատրյանը պատասխանեց. «Բացարձակապես ոչինչ, ռիսկերից ու վտանգներից բացի։ Ինչ իմաստ ունի ևս մեկ անգամ գրգռել այն կազմակերպությանը, որին դու ֆորմալ անդամակցում ես»,-ասաց նա՝ հաստատելով, որ ՀԱՊԿ-ին նկատի ունի։