26/02/2024 15:48
Կիսահղի չեն լինում, եթե հայտարարում ես՝ ՀՀ-ն սառեցրել է ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ պաշտոնապես հայտարարիր. Խաչատրյան
Կիսահղի չեն լինում, եթե հայտարարում ես, պաշտոնապես պետք է հայտարարես. լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀ-ն սառեցրել է ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները։
Խաչատրյանը, բացի այդ, հավելեց՝ իսկ ՀԱՊԿ-ի այլընտրանքը ո՞րն է։
«Այս խառը օրերին, երբ աշխարհում անվտանգային մարտահրավերները խիստ սրվել են, նույնիսկ տրադիցիոն չեզոք Ֆինլանդիան և Շվեդիան դիմեցին և անդամակցեցին ՆԱՏՕ-ին։ Հիմա Փաշինյանն ի՞նչ է ասում՝ «մենք արտաբլոկային քաղաքականություն ենք տանում»։ Սա ինձ հիշեցնում է Եզովպոսի առակը, որ ասում է՝ աղվեսի մռութը խաղողին չհասավ, ասեց՝ խաղողը թթու է։ Հիմա ՀԱՊԿ-ում իր գործընկերների հետ հարաբերությունները նախանձելի չեն, ՆԱՏՕ-ում էլ իրեն չեն ընդունում, ասում է՝ «դե որ էստեղ չեք ուզում, այնտեղ էլ չեն ընդունում, մենք կմնանք մենակ»։ Դա ներկայացվում է հանճարեղ լուծում, բայց իրականում մնացել է մենակ»,-ասաց նա։