26/02/2024 21:25
Մեզ հետ թող խաղ չանեն, եթե ոտքի ելնենք, ոչ մի բանի առաջ կանգ չենք առնի․ Կոնդեցի
Թուր ու թվանքով կոնդեցիները ելնելու են ոտքի, հիմա բոլոր կոնդեցիները ինձ օրինակ են բերում, ասում են՝ եթե այս կնոջն անտուն եք թողել, նույնն էլ մեզ հետ եք անելու։ Թող կոնդեցիների հետ խաղ չանեն, մենք շատ համբերատար ենք ու շատ մարդկային, բայց մեզ հետ թող խաղ չանեն, եթե ոտքի ելնենք, ոչ մի բանի առաջ կանգ չենք առնի, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Կոնդի բնակիչ Ալլա Մանուկյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությանը, թե Կոնդ թաղամասն ամբողջությամբ օտարվելու է՝ քաղաքաշինական նոր ծրագիր իրականացնելու համար։
«Կոնդեցիները ոտքի են կանգնելու, որովհետև շատ սխալ բաներ են անում, մենք իրենց ընտրեցինք, որ մեր հարցերին լուծում տան, իրենք խոսք էին տվել, որ այդ խնդիրները լուծվելու են, բայց խոսք են տալիս՝ հետո մոռանում են, անգամ քաղաքացիների հետ չեն էլ ուզում հանդիպել»,- նշել է Ալլա Մանուկյանը։
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Կոնդի բնակիչները համաձայնեն օտարել իրենց տները՝ Մանուկյանը պտսխանել է, որ համաձայնության կգան, եթե նախ սեփականության իրավունք ստանալու համար 0.2 տոկոս վճարները հանեն։ «Այսինքն, հողի սեփականության ճանաչման համար տոկոս են սահմանել, մարդիկ 100 տարի է՝ ապրում են այդտեղ, բայց հիմա պիտի վճարեն, որ իրենց տան սեփականատեր դառնան։ Բոլորի գրքույկները վերցրել, 4 տարի է՝ դրել են իրենց տակն ու նստել։ Արդեն հոգնել ենք անօրինակ խաբեբաներից, մեզ խաբելով ման են գալիս։ Բոլոր կոնդեցիները հասկանում են, որ իրենք էլ իմ կարգավիճակում կարող են հայտնվել»։
Դիտարկմանը, որ 1 ք/մ-ի կադաստրային արժեք են սահմանել 214 և 139 հազար դրամը՝ նա արձագանքել է, որ տեղյակ չէ , թե ինչ գումար են մտադիր տալ, բայց մարդիկ համաձայն կլինեն, եթե առաջարկվող գները խելամտության սահմաններում լինեն։ «Կոնդեցիները չեն համաձայնի, պիտի այնպիսի գին տան, որ մարդիկ կարողանան տուն գնել, ոչ թե հայտնվեն փողոցում։ Նվազագույնը 1800-2000 դոլար 1 ք/մ -ի համար պիտի վճարեն, որովհետև Կենտրոնի գները շատ բարձր են։ Ինչո՞ւ պիտի քաղաքի կենտրոնում ապրող բնիկ կոնդեցին չկարողանա տուն գնել, գնա՝ հասնի ծայրամաս կամ առհասարակ գնա մի գյուղում տուն գնի, դա նորմա՞լ երևույթ է, ոչ մեկը չի համաձայնի»,- ասել է տիկին Մանուկյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում