26/02/2024 14:56
Ամբողջ ՀՀ-ի ընդերքը բազալտ է, բայց անհասկանալի գներ են, ինչո՞ւ պետք է մեր մայթերը ասֆալտ լինեն, այլ ոչ թե բազալտ կամ այլ քարեր. Սուքիասյան
Ամբողջ ՀՀ-ի ընդերքը բազալտ է, բայց ՀՀ տարածքում բազալտի գները անհասկանալի են. ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Ինչ է սա նշանակում, կամ որ այս սարքավորումները չեն հասցնում մեծ քանակի արտադրել։ Մեր ամբողջ երկրի ընդերքը բազալտ է, ո՞վ է վերլուծելու, պատճառն ի՞նչն է, որ այս գինն է։ Միգուցե սարքավորումնե՞րն են, որ ծավալ չեն կարող տալ, ինչո՞ւ պետք է մեր մայթերը ասֆալտ լինեն, այլ ոչ թե բազալտ կամ այլ քարեր, որոնք որ էտ խտությունն ունեն։ Հարցը բազալտը չի, սրանք խնդիրներ են, որոնք ներդրում անելու դեպքում, անգամներ շատ ավելանալու է դրանց իրացման ծավալը․ ճիշտ գնահատենք ինչ ենք ուզում, ինչո՞ւ պետք է այդ գինը լինի»,- նշեց Սուքիասյանը։