26/02/2024 11:16
Սիրելի՛ վարորդներ, 2-րդ գծի համար տուգանային միավորների նվազեցումը չի նշանակում, որ այդ խախատումները պետք է չարաշահվեն. Վարդանյան
Սիրելի՛ վարորդներ, այն որ մենք երկրորդ գծի համար նվազեցնում ենք տուգանային միավորները, դա չի նշանակում, որ այդ խախատումները պետք է չարաշահվի. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի և կից օրենսդրական նախագծերի քննարկմանը հայտարարեց Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Նշենք, որ նախագծով առաջարկվում է նաև երկրորդ գծի համար տուգանային միավորները նվազեցնել 0.5-ից 0,25%-ի։
«Սա դիտարկվում է ծայրահեղ անհրաժեշտություն, որովհետև պարբերաբար երթևեկության տարբեր ծանրաբեռնվածության պայմաններում քաղաքացիները ստիպված են լինում կատարել նման իրավախախտումներ և սա հիմք չպետք է հանդիսանա վարորդական իրավունքներից զրկման համար։ Շատ դեպքերում, եթե վիճակագրական տվյալներն ամփոփենք, հենց այս խախտումը, որը նվազ վտանգավորություն ունի մյուս խախտումների համեմատ, հիքմ է հանդիսանում վարորդական իրավունքի զրկման համար։ Մենք ունենք կատեգորիա՝ տաքսի վարողների, առաքիչների պարագայում, երբ անձինք աշխատանքային գործունեության բերումով ստիպցված են շատ երթևեկել»,-ասաաց նա։
Վլադիմիր Վարդանյանը նաև նշեց, որ եթե անձը գիտի, որ խախտում է և որևիցե նշանակություն չի տալիս պետության կանոնակարգումներին, այլ շարունակում է վարքագիծը, որը կարող է վերածվել որոշ դեպքերում քրեածին իրավունքի, պետք է կանխարգելել, պատժել։