26/02/2024 14:03
Սամանտա Փաուերը կայցելի Մերձավոր Արևելք
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը այս շաբաթ կայցելի Իսրայել, Հորդանան գետի արևմտյան ափ՝ փորձելով կարգավորել Գազայում հումանիտար ճգնաժամը, հայտնում է CNN-ը։
Փաուերը կհանդիպի Իսրայելի, Պաղեստինի պետական պաշտոնյաների, ինչպես նաև մարդասիրական օգնության միջազգային կազմակերպությունների հետ՝ «քննարկելու հրատապ անհրաժեշտությունը ընդլայնելու հասանելիությունը՝ հեշտացնելու հումանիտար և առևտրային մատակարարումները Գազայի խաղաղ բնակիչներին»:
Նշվում է, որ Փաուերն իր ուղևորության ընթացքում «կընդգծի քաղաքացիական անձանց և մարդասիրական ծառայողների պաշտպանության կարևորությունը՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան»։