26/02/2024 22:06
Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի իրական նպատակն Ուկրաինայի հաղթանակն է, ոչ թե պարզապես Ռուսաստանի դեմ գործելը
Վլադիմիր Զելենսկին NBC-ին տված հարցազրույցում ասել է, որ առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան մարդկային ու տարածքային մեծ կորուստներ կունենա։
«Մենք շատ մարդկանց ու տարածքներ կկորցնենք»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչ կլինի Ուկրաինայի հետ, եթե Վաշինգտոնից օգնություն չգա։
Զելեսնսկին ասել է նաև, որ հուսով է՝ ԱՄՆ-ն իրականում ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի, ոչ թե հակամարտության միջոցով փորձում է թուլացնել Ռուսաստանին։
«Ես հույս ունեմ, այլապես ինչպե՞ս վստահել մարդկանց»,- ասել է նա։
Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթի Դոնալդ Թրամփը, Զելենսկին պատասխանել է․ «Հուսով եմ՝ ԱՄՆ-ի քաղաքականությունն Ուկրաինայի հարցում չի փոփոխվի»։