26/02/2024 23:49
Անվավեր ճանաչել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի գործածությունը․ Փաստաբանն ու աշակերտների ծնողները հայց են ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարարության
Փաստաբան Արա Զոհրաբյանը 7-րդ դասարանի երեխաների ծնողների հետ հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարարության։
«Տեղեկացնում եմ, որ 7-րդ դասարանի երեխաների ծնողների հետ միասին հայց ենք ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարարության:
Դատարանից խնդրել ենք Մովսես Խորենացու պատմությունը առասպել համարած և Հայոց պատմությունը վարկաբեկող Ս. Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի գործածությունը երաշխավորելու մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 03.08.2023թ. թիվ 1342-Ա/2 հրամանը ճանաչել անվավեր (այդ դասագրքի մասով)»,- հայտնել է Զոհրաբյանը: