Ադրբեջանին պետք է փոխանցել ուղերձը՝ ուժի սպառնալիքը առաջ գնալու ճանապարհը չէ և հետևանքներ կունենա. Ստանո

27/02/2024 15:13

Ադրբեջանին պետք է փոխանցել ուղերձը՝ ուժի սպառնալիքը առաջ գնալու ճանապարհը չէ և հետևանքներ կունենա. Ստանո


Եվրամիությունն աջակցում է  կայուն և տևական խաղաղությանը, ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը պետք է ավելի արագ տեմպերով շարունակվեն:  Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պիտեր Ստանոն՝ «Արմենպրես»-ի՝ Բրյուսելի թղթակցին տված հարցազրույցում՝ անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի դեմ ԵՄ-ի հնարավոր գործողություններին, պատժամիջոցների կիրառելիությանը, Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանն ու դրա դեմ Ադրբեջանի հայտարարություններին:

- Օրերս Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղակայված ադրբեջանական զորքերը հերթական չհրահրված ագրեսիան ձեռնարկեցին Հայաստանի դեմ՝ սպանելով 4 զինվորի։ Բարձր ներկայացուցիչը զգուշացրել էր Ադրբեջանի համար ծանր հետևանքների մասին, եթե վերջինը շարունակի ագրեսիվ գործողությունները։ Որո՞նք են լինելու ձեր գործողությունները այժմ:

- Մենք, իհարկե, դատապարտում ենք կյանքի յուրաքանչյուր կորուստ, որտեղ էլ որ տեղի ունենա, ինչ հանգամանքներում էլ լինի: Բայց այս կրկնվող, դժբախտաբար՝ կրկնվող միջադեպը ևս մեկ անգամ ընդգծեց, որ անհրաժեշտ է, իհարկե, ուժերը հեռացնել իրարից, և շատ ավելի մեծ ջանքեր գործադրել այնպիսի միջոցառումների ու գործողությունների համար, որոնք կանխում են նման միջադեպերը, քանի որ դրանք ոչ մի դրական բանի չեն հանգեցնում։ Դրանք պարզապես նպաստում են լարվածության, անվստահության մթնոլորտի ձևավորմանն ու ողբերգության վրա ևս մեկ ողբերգություն են ավելացնում։ Այսպիսով, սա իսկապես ցույց է տալիս ուժերի՝ միմյանցից հեռավորության հրատապ անհրաժեշտությունը, և ԵՄ-ն երկար ժամանակ հանդես է եկել հօգուտ այս տեսակետի: Մենք աջակցում ենք կայուն և տևական խաղաղությանը, ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը պետք է ավելի արագ տեմպերով շարունակվեն: Միջադեպը մեզ հիշեցնում է, թե որքան կարևոր է շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը, քանի որ առանց նորմալացման՝ վտանգ կա, որ նման միջադեպեր կլինեն, կկրկնվեն նորից ու նորից։ Ինչպես ասացի, դա միայն վատթարացնում է ընդհանուր մթնոլորտը։ Այնպես որ, իսկապես, մի կողմից կարևոր է զսպվածություն ցուցաբերելը, մյուս կողմից՝ ուժերի՝ միմյանցից հեռավորությունը։

- Որո՞նք են լինելու ԵՄ-ի հստակ գործողությունները, չէ որ ի վերջո ադրբեջանական հարձակումը եղել է հենց Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Դուք միշտ ընդգծում եք դիվանագիտությունը, բանակցությունները և այլն, բայց դրանք գործիքներ չեն, որոնք կկանգնեցնեն Ալիևին: Միջադեպերը շարունակվում են: Հետեւաբար, ի՞նչ գործողություններ է ձեռնարկելու ԵՄ-ն, քանի որ Հայաստանի ինքնիշխան տարածքը վտանգի տակ է։

- Նախ, ԵՄ-ն դերակատար չէ, ներգրավված կողմ չէ այս խնդրին։ Սա, ըստ էության, երկկողմանի խնդիր է, միջազգային իրավունքի հարգման խնդիր։ Մենք միշտ ասում ենք, որ երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պետք է հարգվեն, պետք է ակնկալել, որ երբ դրանց շուրջ վեճեր են լինում, դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ։ Այսպիսով, մենք ոչ թե ուղղակի կողմ կամ անմիջական մասնակից, այլ որպես երրորդ կողմ կարող ենք աշխատել գործընկերների հետ և խրախուսել՝ միասին բոլոր հարցերը լուծել ոչ թե կրակոցներով, այլ՝ բանակցությունների սեղանի շուրջ քննարկելով։ Եվ կրկնում եմ, այդ պատճառով մենք Եվրոպական խորհրդի նախագահի և հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ ներգրավվեցինք նորմալացման գործընթացի աջակցության մեջ:

- ԵՄ-ՀՀ գործընկերության խորհրդի վերջին նիստից հետո համատեղ ասուլիսի ժամանակ պարոն Բորելը հայտարարեց, որ հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ ԵՄ-ն գործնական քայլեր չի ձեռնարկում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար: Խոսքը, մասնավորապես, պատժամիջոցների մասին է։

- Բարձր ներկայացուցիչ Բորելը իսկապես ասել է, որ ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները ներկայումս իրենց լավագույն փուլում են, ամենաբարձր մակարդակի վրա, և մենք վճռական ենք՝ շարունակելու աշխատել դրանք խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ։ Ահա, թե ինչու մենք երկու շաբաթ առաջ Բրյուսելում պայմանավորվեցինք սկսել աշխատանքը Հայաստանի հետ նոր գործընկերության համաձայնագրի կամ նոր գործընկերության օրակարգի ուղղությամբ՝ բացահայտելու մեր համագործակցության ողջ ներուժը։ Հայաստանին բազմակողմանի աջակցություն է տրամադրվում մասնավորապես գործնական հարցերում՝ տնտեսության, սոցիալական զարգացման՝ տնտեսական ներդրումային պլանի, մարդասիրական աջակցության միջոցով, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղից փախած (բռնի տեղահանված-խմբ.) մարդկանց համար։ Մենք աշխատում ենք Հայաստանի կայունության ամրապնդման ուղղությամբ, մասնավորապես, տնտեսության դիմադրողականության ուղղությամբ, եւ սա անում ենք Եվրոպական ներդրումային ծրագրի, տնտեսական ներդրումային պլանի, բայց նաև՝ այլ միջոցներով։ Մենք անցյալ տարի արդեն ասել ենք, որ պատրաստվում ենք նաև ուսումնասիրել Հայաստանի պաշտպանունակության հզորացման հնարավորությունները, իհարկե, խոսքը ոչ մահաբեր միջոցների և գործիքների մասին է։ Բայց սա մի բան է, որը դրված է սեղանին:

Այս նոր գործընկերության քննարկումների եւ համագործակցության մեջ մենք նաև կներառենք անվտանգության և պաշտպանության ոլորտը, ուստի կան գործնական քայլեր, որպեսզի օգնենք Հայաստանին իր անվտանգությանը սպառնացող պայմաններում լինել ավելի ուժեղ, ավելի դիմացկուն ցանկացած խնդրի նկատմամբ: Միևնույն ժամանակ կշարունակենք համագործակցել նաև Ադրբեջանի հետ՝ փորձելով շատ խստորեն փոխանցել այն ուղերձը, որ միակողմանի գործողությունները, ինչպիսիք են ուժի սպառնալիքը, ուժի կիրառման սպառնալիքը և միջազգային իրավունքի խախտումները, առաջ գնալու ճանապարհը չեն, դրանք հետևանքներ են ունենալու։ Ադրբեջանի հետ հարաբերությունների մի փուլում ենք, որ սպառնալիքների փոխարեն դեռ նախընտրում ենք ներգրավումը, բայց եթե իրավիճակը շարունակի զարգանալ բացասական ուղղությամբ, ապա անդամ պետությունները (ԵՄ անդամ պետություններ – խմբ.) պետք է որոշեն վերանայել իրավիճակը և տեսնել, թե ինչ այլ գործիքներ կարող ենք օգտագործել:

- Ո՞րն է ԵՄ-ի կարմիր գիծը, ե՞րբ կասեք՝ բավական է։ Ո՞րն է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պարտադիր պայմանը։

- Երևի պետք է մի բան շատ հստակ պարզաբանեմ. ԵՄ պատժամիջոցներն, ընդհանրապես, բոլոր խնդիրների կախարդական լուծումը չեն։ Պատժամիջոցները միշտ կիրառվում են մեր կողմից օգտագործվող այլ գործիքների հետ կապակցված: Սովորաբար, սկսում ենք պատժամիջոցներ կիրառել, երբ մյուս բոլոր գործիքները չեն կարողացել հասնել ցանկալի նպատակներին…

- Բայց չե՞ք կարծում, որ պատժամիջոցները կարող են օգնել կանգնեցնել Ալիևին, և նա Հայաստանի վրա հարձակվելուց առաջ գոնե երկու անգամ կմտածի։

- Մենք դեռ հավատում ենք, որ ոչ ոք չի հարձակվի Հայաստանի վրա, որ բոլոր սպառնալիքները կվերացվեն հենց ներգրավվածության ընթացքում։ Բայց, միեւնույն ժամանակ, Եվրամիությունը շատ պարզ  նշել է՝ եթե լինի Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության որևէ ոտնահարում, ապա՝ կարձագանքենք։ Դարձյալ պետք է կրկնեմ, մենք չենք կարող իրականում կենտրոնանալ միայն պատժամիջոցների վրա՝ որպես միակ կախարդական փայտիկի, որը լուծում է ամեն ինչ, այդ թվում՝ դրանց օգտագործումը որպես ներուժ: Եթե նայենք պատժամիջոցների կիրառման Եվրամիության պատմությանը, ապա դա սովորաբար վերջին միջոցն է, որից մենք օգտվում ենք։ Չի կարելի մոռանալ պատժամիջոցների ընդունման սկզբունքը, սա գործիք է անդամ պետությունների ձեռքում, որոնք նախ պետք է միասին նստեն և որոշեն, այդ որոշումը պետք է ընդունվի բոլոր 27 անդամ երկրների միաձայնությամբ: Սա օժանդակ միջոց է այլ գործիքների հետ համատեղ, որոնց Եվրոպական Միությունը միշտ նախընտրում է օգտագործել խնդիրները լուծելու և սպառնալիքներն ու մարտահրավերները վերացնելու համար:

- ԵՄ-ն ընդլայնում է իր առաքելությունը Հայաստանում: Այդ նույն ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵՄ դեսպանին հրավիրում է նախարարություն և ասում, թե իբր Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը վստահություն կառուցելու փոխարեն զբաղված է հակաադրբեջանական քարոզչությամբ։ Ինչպիսի՞ն է ձեր արձագանքն այս դիրքորոշմանը։

-Եվրամիությունը որոշել է իր առաքելությունը սկսել Հայաստանում՝ ելնելով Հայաստանի խնդրանքից, և մենք այդ առաքելությունը տեղակայել ենք Հայաստանի տարածքում, ուստի այս առաքելությունը ԵՄ-ի և Հայաստանի միջև է։ Ադրբեջանի կողմից մեղադրանքներն ու շարունակական քննադատությունը անհիմն են եւ իսկապես ցավալի։ Առաքելության մի մասը կամ ավելի ճիշտ հավակնություններից մեկը նաև Ադրբեջանի հետ վստահության ամրապնդման միջոցառումների մեջ ներգրավվելն է, և այս առաջարկը գործում է: Այնպես որ, մենք ամեն առիթով Ադրբեջանին կրկնում ենք մեր առաքելությամբ զբաղվելու առաջարկը, որովհետև դա միայն օգուտ կտա։ Սա քաղաքացիական անզեն առաքելություն է, որը տեղակայված է ինքնիշխան Հայաստանի տարածքում՝ նպատակ ունենալով հետևել, թե ինչ է կատարվում և զեկուցել։ Նաեւ հանգստություն ներշնչել հայերին, որ կա ԵՄ գործընկեր, որը հետևում է նրանց անվտանգությանն ու պաշտպանությանը: Սա որևէ մեկի դեմ ուղղված առաքելություն չէ։ Կայունության ամրապնդման առաքելություն է և հուսով ենք նաև, որ ի վերջո կնպաստի վստահության ամրապնդմանը։ Հետևաբար, մեր առաջարկը՝ համագործակցելու Ադրբեջանի հետ, գործում է, բայց միևնույն ժամանակ մենք վճռականորեն մերժում ենք այս առաքելության դեմ ուղղված բոլոր անհիմն մեղադրանքներն ու քննադատությունները։

-Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի շնորհավորանքը Ալիևին և ԵԱԳԾ-ի հայտարարությունը Ադրբեջանում ընտրությունների վերաբերյալ եվրոպական ընդհանուր քաղաքականության լավ օրինակ չէ։ Որոշ փորձագետներ ընդգծում են տարբերությունները այս երկու մոտեցումների միջև: Ի՞նչ բացատրություն ունեք սրան։

-Եվրամիությունն ունի մեկ քաղաքականություն, խոսում է մեկ ձայնով. Ձեր նկարագրածը մեկ հարցի երկու տարբեր ասպեկտներ կամ տեսակետներ են: Եվրոպական միության համար սովորություն է շնորհավորել այն մարդկանց, որոնք ընտրվում կամ վերընտրվում են իրենց պաշտոններում՝ կա՛մ վարչապետի, կա՛մ պետության ղեկավարի մակարդակով, ուստի դա արվում է համապատասխան մակարդակով: Այսպիսով, Շառլ Միշելը, որպես Եվրոպական խորհրդի նախագահ, խոսում է իր գործընկերների հետ, նա խոսում է նախագահի և վարչապետի հետ: Հետեւաբար, նախագահը զգաց, որ պետք է շնորհավորի նախագահ Ալիևին վերընտրվելու համար եւ արեց։ Դա չի խանգարում մեզ լսելու ԵՄ դիտորդական առաքելության կողմից տեղում բարձրացված մտահոգությունները, որոնք ընդգծում էին ընտրական գործընթացում առկա խախտումները։ Եթե գնահատականը շատ ուշադիր կարդաք, ապա զեկույցը կասկածի տակ չի դնում ընտրությունների օրինականությունը կամ պարոն Ալիևի ընտրությունը, առաքելությունը մատնանշում է բոլոր խախտումներն ու խնդիրները և առաջարկություններ է անում ապագայի համար, որպեսզի գալիք ընտրություններում դրանք իրականացվեն միջազգային չափանիշներին շատ ավելի համապատասխան: Այսպիսով, սրանք միևնույն հարցի երկու փուլ են, բայց վերցված տարբեր տեսանկյուններից: Որպես Եվրամիության դիվանագիտական ծառայություն՝ մեր դերն է կենտրոնանալ այս գործընթացների վրա, կենտրոնանալ նրա վրա, ինչը պետք է բարելավվի: Մենք դա քննարկում ենք Ադրբեջանի հետ։ Մենք շարունակական երկխոսություն ունենք. մի քանի շաբաթից երկկողմ համագործակցության շրջանակներում քաղաքական հանդիպում կունենանք ամենաբարձր մակարդակով։ Այսպիսով, մենք բարձրացնում ենք այս խնդիրները, քննարկում դրանք։ Կարծում եմ՝ ընտրությունների վերջնական հաշվետվությունը դեռևս չկա։ Դա նախնական զեկույց էր, և վերջնական զեկույցը սովորաբար հրապարակվում է մի քանի շաբաթ կամ մի քանի ամիս անց, և այդ ժամանակ մենք, իհարկե, շատ, շատ լուրջ կվերաբերվենք այս եզրակացությանը և կզբաղվենք Ադրբեջանի հետ՝ համոզվելու համար, որ նրանք կկատարեն բոլոր պահանջները, առաջարկությունները։

-Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարել է, որ Ժոզեպ Բորելը պլանավորում է Հայաստան այցելել։ Կարող ե՞ք այցի հստակ ժամկետներ նշել և ո՞րն է այցի նպատակը։

-Բարձր ներկայացուցիչը, անշուշտ, հավատարիմ է եւ ցանկանում է այցելել մեր բոլոր գործընկեր երկրներ, հատկապես այն գործընկերներին, որոնք հետաքրքրված են խորացնելու և ամրապնդելու իրենց համագործակցությունը Եվրամիության հետ։ Մյուս կողմից, Բարձր ներկայացուցիչը պատասխանատու է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության համար, և այս քաղաքականությունը մեր օրերում բախվում է հսկայական մարտահրավերների, որոնք պահանջում են, որ նա շատ վայրերում գտնվի՝ բազմաթիվ իրադարձություններում, գրեթե միաժամանակ։ Այնպես որ, իհարկե, հարցը օրակարգում է, մենք աշխատում ենք հնարավոր ամսաթվի վրա։ Այս փուլում հայտարարելու ոչինչ չունենք, բայց հուսով ենք, որ հնարավոր կլինի, որ նա շատ շուտով այցելի Հայաստան՝ եվրոպական հանձնառության և Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու պատրաստակամության ուղերձները փոխանցելու։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:28 Թվայնացում, լայնաշերտ կապ, արհեստական բանականություն. Համաշխարհային բանկի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման հեռանկարները Այսօր, 11:26 Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Այսօր, 11:21 Ֆիքսենք փաստը՝ ՔՊ-ն վախենում է Գյումրիում գնալ ընտրությունների, չունի նաև թեկնածու. Քաղաքագետ Այսօր, 11:09 Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով Այսօր, 11:04 «Ջրվեժ» անտառպարկն՝ այսօր. Լուսանկարներ Այսօր, 11:01 Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում Այսօր, 10:55 Արմավիրի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Այսօր, 10:44 «Ամբերդ ամրոցը» փակ է այցելությունների համար, պատճառն առատ ձյունն է Այսօր, 10:37 Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով Այսօր, 10:22 «Էքսկլյուզիվ է, բայց միայն ստի ու կեղծիքի համատեքստում». Ալեն Սիմոնյանի խոսնակը Hraparak.am-ն անվանել է Heqiatasac.am Այսօր, 10:17 Ոստիկանության 7 ծառայող ազատվել է աշխատանքից, 1-ի նկատմամբ հայտարարվել է նկատողություն Այսօր, 10:12 Դեսպան Մակունցը և AEI ավագ գիտաշխատող Ռոհաչն անդրադարձել են տարածաշրջանային կարգավորման հարցին Այսօր, 10:04 Իսրայելն ու «Հեզբոլլահ»-ն ընդունել են հրադադարի ԱՄՆ առաջարկը. Բայդեն Այսօր, 10:02 Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Այսօր, 09:51 Քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյան Այսօր, 09:33 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:25 Լարսի ավտոճանապարհը փակ է, Աշոցքի տարածաշրջանում էլ բուք է Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդիկ Հակոբյանը Այսօր, 09:21 «Հրապարակ». Գեղամ Նազարյանը երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ Այսօր, 09:19 «Ժողովուրդ». Փաշինյանը մաքրում է նաև ՔՊ մարզային կառույցները Այսօր, 09:17 «Հրապարակ». Աղազարյանը հետաձգել է որոշումը Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Նարեկ Զեյնալյանն Արարատ Միրզոյանի ընկերն է Այսօր, 09:13 «Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը վերջին փորձերն է անում Փաշինյանի բարեհաճությանն արժանանալու համար Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Ալխաս Ղազարյանի տարեկան աշխատավարձը հատել է 2 միլիոն դրամի շեմը Այսօր, 09:09 «Հրապարակ». Քննչական կոմիտեում ուշքի չեն գալիս 26/11/2024 22:42 Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է՝ մերկասառույցի պատճառով, Նոյեմբերյանում, Բերդում, Ճամբարակում մառախուղ է 26/11/2024 22:31 «Դիլիջան» ազգային պարկում 3702 ծառ են հատել, 1055 խմ փայտը՝ ծախել 26/11/2024 22:18 Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն ՀՀ դրամ․ Արտակ Զաքարյան 26/11/2024 22:01 Գյումրիում տեղի կունենա «փրայմերիզ»․ ՔՊ-ի անդամների, համակիրների շրջանակից կառաջադրվեն թեկնածուներ, հաղթողին կնշանակեմ քաղաքապետի պաշտոնակատար․ Փաշինյան 26/11/2024 21:46 Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում, վերականգնում 26/11/2024 21:28 6 բալանոց երկրաշարժ Իրանում․ Զգացվել է Սյունիքում՝ 3-4 բալ ուժգնությամբ 26/11/2024 21:18 ՔՊ-ի այսօրվա նիստում որոշեցին՝ ով կլինի Արմավիրի մարզպետը 26/11/2024 20:50 Շահումով խաղերի կազմակերպման ոլորտի հայտնի օլիգարխներն իրենց տեխնոլոգիական ու ֆինանսական ներուժն օգտագործում են իշխանական «ֆեյքերի ֆաբրիկաները» բուծելու համար․ Թադևոս Ավետիսյան 26/11/2024 20:33 Վրաստանում չեն ցանկանում դադարեցնել ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ 26/11/2024 20:15 Նիկոլ Փաշինյանը խնդրել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Հայաստանի փոխարեն անցկացվի Ռուսաստանում 26/11/2024 20:01 Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն (Տեսանյութ) 26/11/2024 19:51 Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար 26/11/2024 19:38 Տղամարդը նռնակով սպառնացել է շտապօգնության բուժանձնակազմին (Տեսանյութ) 26/11/2024 19:26 «Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, չգիտեմ՝ ով ա դա մտցրել»․ Գեղամ Նազարյան 26/11/2024 19:13 Լիբանանում չեն բացառում՝ կեսգիշերին Իսրայելի հետ հնարավոր է՝ հրադադար հաստատվի 26/11/2024 18:59 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 26/11/2024 18:43 Վայոց ձորում, Տավուշում և Արմավիրում քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ են անցկացվելու 26/11/2024 18:28 Որոնվում է Շենգավիթի բակերում մեքենաներից գողություններ կատարած երիտասարդը (Տեսանյութ) 26/11/2024 18:13 «Դադարեցրեք ռազմական գործողությունները, այլապես Լիբանանը կկործանվի»․ Բորելը կոչ է ուղղել Իսրայելին 26/11/2024 18:00 Հայաստանը դե յուրե հանդիսանում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և ունի ինչպես իրավունքներ, այնպես էլ պարտականություններ․ Ուշակով 26/11/2024 17:48 Շիրակի մարզում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Ճամբարակում, Սյունիքում մառախուղ է 26/11/2024 17:34 Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է քարոզարշավը, բայց ամեն ինչ անելու ենք, որ նրա իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն չունենա. Նաիրի Սարգսյան (Տեսանյութ) 26/11/2024 17:20 Վեհափառ Հայրապետը նորաօծ քահանաներին պատգամել է հայորդիների սրտերում զորացնել աստվածասիրությունը, հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը 26/11/2024 17:07 «Պայքարի ուղի՞ն, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ»․ Իշխան Սաղաթելյանի հոդվածը 26/11/2024 16:52 Փաշինյանը Լեհաստանի նախագահի հետ ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել 26/11/2024 16:39 Ալեն Սիմոնյանը և Իտալիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցերի 26/11/2024 16:33 Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման նպատակով կոմիտե է ստեղծվել 26/11/2024 16:26 Վերին Լարսում մոտ 450 հայկական բեռնատար է կուտակվել 26/11/2024 16:20 Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ 26/11/2024 16:10 Հունաստանը պատրաստվում է ռուսական արտադրության ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին. ՀՀ ՊՆ-ից հունական լրատվամիջոցի հրապարակմանը չեն արձագանքել 26/11/2024 15:58 Կայացավ CaseKey 2024-ի գալան՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ․ Լուսանկարներ 26/11/2024 15:56 Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը 26/11/2024 15:44 Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է 26/11/2024 15:38 Կվադրոբերներ կան նաև Հայաստանում․ ինչպե՞ս պաշտպանել երեխաներին (Mediahub) 26/11/2024 15:35 Արևմուտքը ձախողել է ուկրաինական հակամարտությունում, բայց նրանք չեն հանգստանա և կփորձեն քաոս ստեղծել ԱՊՀ երկրների տարածքում. Նարիշկին 26/11/2024 15:30 Եվրոպացիները պարտավոր են կատարել Իսրայելի վարչապետի դեմ ՄՔԴ-ի օրդերը, երբ դատարանը որոշեց կալանավորել Պուտինին, շատերը ծափահարեցին, իսկ ոմանք այսօր լռում են. Ժոզեպ Բորել 26/11/2024 15:19 Ախուրյանում փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը 26/11/2024 15:10 Հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալներն ու ավագ սպաները պատրաստության աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին․ Պապիկյան (Լուսանկարներ) 26/11/2024 15:01 Վահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից 26/11/2024 14:37 «Նշում եք՝ դեղերի համար մրցունակ գնագոյացում եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն». վարկային համաձայնագրի միջոցառումների ծրագրերը ևս Հրայր Թովմասյանի համար համոզիչ չեն 26/11/2024 14:09 Երեխա ժամանակից արել եմ այնպես, ինչպես ճիշտ եմ գտել. Հովիկ Աղազարյան 26/11/2024 14:06 Դավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ համակարգման ներքո գործող ՓԲԸ ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային քննարկում է անցկացրել 26/11/2024 14:03 «Օպերայի բակում». ուսուցողական հեքիաթ-պատումը Աստրալային գոտի կտեղափոխի գիրքն ընթերցողներին. Արմեն Գրիգորյան (Լուսանկարներ) 26/11/2024 13:56 Յուրաքանչյուր քաղաքական գործիչ իր քաղաքական վարքագծի համար պետք է կրի քաղաքական պատասխանատվություն. Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին (Տեսանյութ) 26/11/2024 13:45 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյան 26/11/2024 13:39 1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին 26/11/2024 13:32 Մանկական ընկերս ասել է՝ շատ կնեղանա, որ մանդատս վայր դնեմ՝ առանց իրեն տեսնելու. սպասում եմ գա Մոսկվայից. Հովիկ Աղազարյան 26/11/2024 13:18 Հորդոր վարորդներին. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով 26/11/2024 13:12 Ես կորոշեմ, թե ինչով եմ զբաղվելու, կլինի՞ այսուհետ իմ անձնական կյանքին չխառնվեք. պատգամավորը՝ լրագրողներին (Տեսանյութ) 26/11/2024 13:04 Հայաստանի ներկայիս ղեկավարներն արդեն զիջել են ավելին, քան երբևէ կարող էր երազել հակամարտության կողմերից մեկը. Մամիջանյան 26/11/2024 12:57 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270 000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Թովմասյան (Տեսանյութ) 26/11/2024 12:47 Կազմ ու պատրաստ ենք ցանկացած աջակցության, որը Հայաստանին կմոտեցնի եվրոպական ընտանիքին. Լեհաստանի նախագահ (Տեսանյութ) 26/11/2024 12:41 Վարկային այս 102 մլն գումարով կատարելու եք ընթացիկ ծախսեր, բայց սա կապ չունի առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի հետ. Հրայր Թովմասյան 26/11/2024 12:34 ՌԴ-ն ցանկանում է դոմինանտ գործողություններ իրականացնել նաև այս տարածաշրջանում. Լեհաստանի նախագահ 26/11/2024 12:26 Վարչապետի կողմից հորդոր չի եղել, եղել է խնդրանք, և ես կայացրել եմ որոշում. Զեյնալյանը՝ մանդատը վայր դնելու մասին (Տեսանյութ) 26/11/2024 12:22 Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է. Լիանա Վանոյան 26/11/2024 12:16 Երևանում ծառը տապալվել է՝ վնասելով քաղաքացու «Range Rover» ավտոմեքենան 26/11/2024 12:14 QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր 26/11/2024 12:11 LIVE. Հայաստանի ու Լեհաստանի նախագահների մամուլի ասուլիսը 26/11/2024 12:02 Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին 26/11/2024 12:00 Քանի որ իմ վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանակումների առիթով. Փաշինյան 26/11/2024 11:53 Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության առցանց մրցաշարի հաղթողներ 26/11/2024 11:46 Ամասիայում գործող պանրագործարանի արտադրական գործունեությունը մասամբ կասեցվել է. ապրանքը շուկայից հետ է կանչվել 26/11/2024 11:35 Ֆինանսների նախարարը Էդուարդ Հակոբյանի նշանակումը էական ձեռքբերում է համարել 26/11/2024 11:29 Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը 26/11/2024 11:19 Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 26/11/2024 11:13 ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք 26/11/2024 11:06 Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ 26/11/2024 11:03 Աշտարակցու տանը հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութ 26/11/2024 10:47 Ներկայացվել են սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրները 26/11/2024 10:43 Գյումրիում 36 ժամ ջուր չի լինի 26/11/2024 10:40 Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, Երևանի բարձրադիր հատվածում՝ ձյան տեսքով 26/11/2024 10:37 Վահագն Խաչատուրյանը պաշտոնական արարողությամբ դիմավորել է Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահին 26/11/2024 10:34 Լիբանանի հետ հրադադարի շուրջ բանակցություններում Իսրայելը ծանր նախապայմաններ է առաջ քաշում 26/11/2024 10:28 Գառնի գյուղում հրդեհ է բռնկվել․ այրվել են ավտոտնակը, թոնրատունը և մասամբ անասնագոմը