27/02/2024 10:40
Ատեստացիան պետք չէ կապել գումարի հետ, ատեստացիան որակավորում է յուրաքանչյուր զինծառայողի համապատասխանությունը պաշտոնին. Սեյրան Օհանյան (Տեսանյութ)
«Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր հայտարարեց, թե երբ ընդունել է ՊՆ-ն, այդ ժամանակ բյուջեն եղել է 110 միլիարդ։
«2016 թվականին՝ հանձնելուց հետո, միայն 110 միլիարդ աշխատավարձն է բարձրացել, այսինքն՝ 200 միլիարդից 110-ն աշխատավարձն է եղել ու յուրաքանչյուր տարի մոտավորապես 10 տոկոս ավելացրել ենք»,- ԱԺ-ում ասաց Օհանյանը։
Նրա խոսքով՝ ՊՆ մասով աշխատավարձի դրամական բավարարման, հավելումների ու հավելավճարների համակարգ գոյություն է ունեցել։
«Մեր տեսակետը հետևյալն է՝ ատեստացիան պետք չէ կապել գումարի հետ, ատեստացիան որակավորում է յուրաքանչյուր զինծառայողի համապատասխանությունը պաշտոնին՝ կա՛մ նա արժանի է պաշտոնին, կա՛մ պետք է ազատվի, կա՛մ պետք է տեղափոխվի հավասարազոր պաշտոնի»,- ասաց նախկին նախարարը։
Օհանյանն առաջարկեց, որ բանակում բազային դրամական բավարարման, հավելումների ու հավելավճարների ընդհանուր մակարդակը բարձրացվի։