27/02/2024 19:06
Դատավոր Ֆարխոյանը մերժեց Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարոն Ֆարոխյանի, ընթանում էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և «Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովի գործով նախնական դատական նիստը։
Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը մնաց անփոփոխ։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց Քոչարյանի և Ասատուրովի խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնելու մասին նրանց պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։