27/02/2024 14:04
Արցախում պայթյունից տուժած միայն մեկ երեխա է, որ բուժումը շարունակում է ԱՄՆ-ում. Նախարար
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով արտերկիր բուժման մեկնած հիվանդների մեծ մասը վերադարձել է, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրանց վերականգնողական բուժօգնությունը շարունակվում է կազմակերպվել Հայաստանում։
«Ունենք մի անչափահաս երեխա, որը հիմա ԱՄՆ-ում է, շարունակում է իր բուժումը, ավարտելուց հետո կվերադառնա Հայաստան»,- նշեց նախարարը։