27/02/2024 14:36
ՀՀ-ն Զելենսկու հնարավոր այցից ոչ մի իրական օգուտ չի ստանա, բացի Արևմուտքի ծափահարություններից և ՌԴ-ի ուժեղացված ճնշումներից. Քաղաքագետ
Քիչ հավանական է, որ Ռուսաստանը Զելենսկու դեմ որևէ ագրեսիվ գործողություններ ձեռնարկի, բայց այցն ինքնին (եթե այն կայանա) անիմաստ է. X-ի իր էջում գրել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն՝ արձագանքելով կանադացի լրագրող Նեյլ Հոյերնի այն գրառմանը, թե Զելենսկու հնարավոր այցի ժամանակ ինչը կարող է խանգարել ՌԴ-ին այստեղ խոցել նրա ինքնաթիռը, կամ 1000 ռուս զինվորներով շրջապատել խորհրդարանը և առևանգել:
«Հայաստանը Զելենսկու այցից ոչ մի իրական օգուտ չի ստանա (բացի Արևմուտքի ծափահարություններից)։ Սա միայն կուժեղացնի ՀՀ-ի նկատմամբ ՌԴ ճնշումներն ու սպառնալիքները»,-գրել է նա։