27/02/2024 13:42
ՀՀ-ն հաստատակամ է շարունակելու որդեգրած ժողովրդավարական ուղին. Բունդեսթագի ներկայացուցիչ
ՀՀ-ն հաստատակամ է շարունակելու որդեգրած ժողովրդավարական ուղին. Հայաստանում հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերին՝ ամփոփելով պատվիրակության եռօրյա այցը ՀՀ։
«Մասնավորապես, նպաստել պետության և քաղաքացիների միջև հարաբերությունների իրավաչափության բարձրացմանը։ Գործնականում այդ բարեփոխումները վերաբերում են ինչպես ոստիկանական, այնպես էլ արդադատության ոլորոտներին»,-ասաց նա։
Հանձնաժողովի նախագահը նշեց, որ դրական տպավորություն ստացան նաև կոռուպցիայի վերաբերյալ հայկական կողմի մեկնաբանություններից, ինչպես նաև ոստիկանական ոլորտում բարեփոխումներից։
Նա նաև նշեց, որ այցի շրջանակներում անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված խնդիրներին։ «Թեև դրանք մեզ համար առաջնային թեմաներ չէին, բայց նաև հանդիպումներին այս խնդիրներին անդրադարձանք։ Մենք Գերմանիայում մեծապես ուրախ կլինեինք նպաստելու կայուն խաղաղության ձևավորմանը տարածաջանում։ Մենք դրական ենք գնահատում նաև հայկական կողմի ջանքերն՝ ուղղված արևմտյան ժողովրդավարական արժեքների որդեգրմանը՝ պատրաստակամ ենք ջանքեր գործադրել ինչպես խաղաղության, այնպես էլ բարեփոխումների հաստատման համար»,-ասաց նա։
Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերին նշեց, որ այցը տարածաշրջանային է, Հայաստանից հետո կլինեն Վրաստանում, ապա՝ Ադրբեջանում։
Ինչ վերաբերում է Գրեմանիայի միջնորդությանը խաղաղության հաստատման համար, պատվիրակության ղեկավարը նշեց. «Մենք շարունակում ենք հաստատակամ լինել՝ երկու կողմերին էլ առաջարկելով հնարավորություն՝ մեզ մոտ ստեղծելու հարթակ, որը կարող է թույլ տալ առաջ մղել խաղաղության գործընթացը»։