Միրզոյան․ «Հայաստանի ողջ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան», այնուամենայնիվ, հանձնառու ենք խաղաղության օրակարգին և չենք շեղվելու դրանից»

27/02/2024 18:57

Միրզոյան․ «Հայաստանի ողջ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան», այնուամենայնիվ, հանձնառու ենք խաղաղության օրակարգին և չենք շեղվելու դրանից»


ՀՀ ԱԳ նախարարությունը հրապարակել է Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում․  

««Պարո՛ն նախագահ,

Հարգելի՛ գործընկերներ, 

Տիկնա՛յնք և պարոնա՛յք,

Հայաստանը շնորհավորում է Մարդու իրավունքների խորհրդի նորընտիր Բյուրոյին Մարոկկոյի դեսպան Ն.Գ. Օմար Զնիբերի նախագայությամբ և մաղթում լավագույնն այս հեղինակավոր կառույցի ղեկավարման գործում:

Մեկ տարի առաջ հենց այս ամբիոնից ՄԱԿ Գլխավոր քարտուղարը զգուշացնում էր մարդու իրավունքների նկատմամբ հանրային անտարբերության և անհատական արհամարհանքի աճի մասին: Նա կոչ արեց լինել պատմության ճիշտ կողմում, նեցուկ կանգնել մարդու իրավունքներին ամենուր և բոլորի համար:

Անշուշտ, աշխարհն ավելի վտանգավոր վայր է դառնում, երբ մարդու իրավունքների նկատմամբ հավատարմությունը նվազում է, երբ մեր ընդհանուր սկզբունքներն ու նորմերը, մասնավորապես միջազգային իրավունքը, մարդու իրավունքները և հումանիտար իրավունքը  անտեսվում և զանգվածային կերպով ոտնահարվում են: 

Հայաստանն այս հեղինակավոր Խորհուրդը դիտարկում է որպես աշխարհով մեկ մարդու իրավունքների պաշտպանության և խթանման առանցքային հենասյուներից մեկը: Սա է պատճառը, որ Հայաստանն այս նստաշրջանում վերստին ներկայացրել է Ցեղասպանության կանխարգելման բանաձևը: Վստահ ենք, որ Մարդու իրավունքների խորհուրդը պետք է շարունակի իր ներդրումը ցեղասպանության ողբերգությանը հակազդելուն ուղղված միջազգային ջանքերում, այդ թվում՝ գտնելով վաղ կանխարգելման և վաղ գործողությունների կարողությունների կատարելագործման ուղիներ:     

Պարո՛ն նախագահ,

Սկսած 2020թ.  մարդու իրավունքների միջազգային իրավունքը ու միջազգային հումանիտար իրավունքը մեր տարածաշրջանում շարունակաբար խախտվել են: Վերջին երեք ու կես տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անցել է ագրեսիայի ու պատերազմի, արտադատական սպանությունների, կամայական կալանքների, բռնի անհետացումների, կտտանքների, սովահարության և անմարդկային վերաբերմունքի այլ դրսևորումների տառապանքներով: Նրանք ստիպված էին դիմակայել Հայաստանի և արտաքին աշխարհի հետ միակ կապը հանդիսացող Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակմանը, որից հետո Ադրբեջանի կողմից իրականացված նոր ռազմական գործողությունների արդյունքում տարածաշրջանի բնիկ հայ բնակչությունը ենթարկվեց էթնիկ զտման:  

Մենք Ադրբեջանի այս քաղաքականության ականատեսն ենք դեռ անցյալ դարի 80-ականներից: Փաստացիորեն, մենք այսօր ոգեկոչում ենք Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը: Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի հայաբնակ այլ քաղաքակներում նմանօրինակ գործողությունների հետևանքով մոտ 360 հազար հայեր հարկադրված լքեցին իրենց տները՝ զրկվելով իրենց բոլոր իրավունքներից, այդ թվում՝ սեփականության՝ ապաստան գտնելով Հայաստանում: Ավելի վաղ նմանատիպ գործողությունների քաղաքականության հետևանքով հայերը լքել էին իրենց տները Նախիջևանում:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Լեռնային Ղարաբաղի պարագայում սպասվող ոճրագործությունների վերաբերյալ վաղ կանխարգելման ազդակների պակաս չի եղել: Դրանց շարքում են ՄԱԿ Գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հայտարարությունները, Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի հատուկ ընթացակարգերի մանդատակիրների հաղորդագրությունները:

Այնուամենայնիվ սա բավարար չէր, որպեսզի միջազգային հանրությունը, և ես նորից մեջբերում եմ Գլխավոր քարտուղարին, «բռնի պատմության ճիշտ կողմը, նեցուկ կանգնի մարդու իրավունքներին»։ 2020-2023թթ. մոտ 145.000 մարդ բռնի տեղահանվել և տեղափոխվել է Հայաստան Լեռնային Ղարաբաղից: Այստեղ պետք է նշեմ, որ Հայաստանի կառավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հասցեագրելու այդ մարդկանց կարիքներն ու իրավունքները: Կրթության, սոցիալական պաշտպանության, առողջապահական համակարգերի հասանելիության ապահովման, բնակարանային խնդիրներով աջակցության կարճաժամկետ մարտահրավերներին դիմակայելուն զուգահեռ, մենք արդեն ծրագրում ենք հստակ գործողություններ՝ ԼՂ հայության հետագա ինտեգրմանը միտված միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքները հոգալու ուղղությամբ:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

1990-ականների և 2020 թվականի պատերազմների արդյունքում հայկական կողմն ունի ավելի քան հազար բռնի անհետացած և անհետ կորած անձ: Ադրբեջանում են գտնվում 23 հայ ռազմագերներ և պատանդառության մեջ պահվող այլ անձիք: Մենք կանգնած ենք հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման ահռելի վտանգի առջև, որն ըստ ՄԱԿ հատուկ զեկուցողի վերջին նախազգուշացման՝ «կարող է հավասարազոր լինել մշակութային զտման»:

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք նախորդ ներխուժումներից հետո Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը և ռազմական էսկալացիայի հրահրման փորձերը դեռ շարունակվում են: Ապօրինի ուժի կիրառման անպատժելիությունը հանգեցրել է Հայաստանի նկատմամբ տարածքային նոր պահանջների: Ներկայումս, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան», և դրա նպատակը տարածաշրջանում լարվածության պահպանումն է:

Այնուամենայնիվ, Հայաստանը հանձնառու է խաղաղության օրակարգին և չի պատրաստվում շեղվել դրանից: Մենք համոզված ենք, որ տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչումը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և միջպետական սահմանի սահմանազատումը ըստ ԽՍՀՄ ամենավերջին և լեգիտիմ քարտեզների  տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու միակ ուղին է: Մենք նաև հավատում ենք, որ պետությունների ինքնիշխանության և իրավազորության ներքո, հավասարության և փոխադարձության սկզբունքների համաձայն տարածաշրջանային բոլոր կապուղիների ապաշրջաբակումը կարող է ստեղծել հավելյալ փոխկապակցվածություն՝ լրացնելով կայունությունը Հարավային Կովկասում և դրանից անդին:

Եզրափակելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ չնայած բոլոր դժվարություններին և մարտահրավերներին, Հայաստանը շարունակում է ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված իր ճանապարհը, և մենք հպարտ ենք մեր արձանագրած նշանակալից ձեռքբերումներով: Վերջերս Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի ստորագրումը միայն մեկ, բայցև կարևոր քայլ է, որը վկայում է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մեր անսասան հանձնառության մասին: Հայաստանը նաև լուրջ քայլեր է ձեռնարկում կանանց, երեխաների և այլ խոցելի խմբերի իրավունքների, ինչպես նաև աշխատանքային իրավունքի և սոցիալական պաշտպանության հետագա ամրապնդման ուղղությամբ:

Շնորհակալություն»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:31 «Դիլիջան» ազգային պարկում 3702 ծառ են հատել, 1055 խմ փայտը՝ ծախել Այսօր, 22:18 Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն ՀՀ դրամ․ Արտակ Զաքարյան Այսօր, 22:01 Գյումրիում տեղի կունենա «փրայմերիզ»․ ՔՊ-ի անդամների, համակիրների շրջանակից կառաջադրվեն թեկնածուներ, հաղթողին կնշանակեմ քաղաքապետի պաշտոնակատար․ Փաշինյան Այսօր, 21:46 Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում, վերականգնում Այսօր, 21:28 6 բալանոց երկրաշարժ Իրանում․ Զգացվել է Սյունիքում՝ 3-4 բալ ուժգնությամբ Այսօր, 21:18 ՔՊ-ի այսօրվա նիստում որոշեցին՝ ով կլինի Արմավիրի մարզպետը Այսօր, 20:50 Շահումով խաղերի կազմակերպման ոլորտի հայտնի օլիգարխներն իրենց տեխնոլոգիական ու ֆինանսական ներուժն օգտագործում են իշխանական «ֆեյքերի ֆաբրիկաները» բուծելու համար․ Թադևոս Ավետիսյան Այսօր, 20:33 Վրաստանում չեն ցանկանում դադարեցնել ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ Այսօր, 20:15 Նիկոլ Փաշինյանը խնդրել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Հայաստանի փոխարեն անցկացվի Ռուսաստանում Այսօր, 20:01 Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն (Տեսանյութ) Այսօր, 19:51 Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար Այսօր, 19:38 Տղամարդը նռնակով սպառնացել է շտապօգնության բուժանձնակազմին (Տեսանյութ) Այսօր, 19:26 «Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, չգիտեմ՝ ով ա դա մտցրել»․ Գեղամ Նազարյան Այսօր, 19:13 Լիբանանում չեն բացառում՝ կեսգիշերին Իսրայելի հետ հնարավոր է՝ հրադադար հաստատվի Այսօր, 18:59 Լարսը փակվեց նաև մարդատարների համար Այսօր, 18:43 Վայոց ձորում, Տավուշում և Արմավիրում քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ են անցկացվելու Այսօր, 18:28 Որոնվում է Շենգավիթի բակերում մեքենաներից գողություններ կատարած երիտասարդը (Տեսանյութ) Այսօր, 18:13 «Դադարեցրեք ռազմական գործողությունները, այլապես Լիբանանը կկործանվի»․ Բորելը կոչ է ուղղել Իսրայելին Այսօր, 18:00 Հայաստանը դե յուրե հանդիսանում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և ունի ինչպես իրավունքներ, այնպես էլ պարտականություններ․ Ուշակով Այսօր, 17:48 Շիրակի մարզում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Ճամբարակում, Սյունիքում մառախուղ է Այսօր, 17:34 Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է քարոզարշավը, բայց ամեն ինչ անելու ենք, որ նրա իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն չունենա. Նաիրի Սարգսյան (Տեսանյութ) Այսօր, 17:20 Վեհափառ Հայրապետը նորաօծ քահանաներին պատգամել է հայորդիների սրտերում զորացնել աստվածասիրությունը, հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը Այսօր, 17:07 «Պայքարի ուղի՞ն, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ»․ Իշխան Սաղաթելյանի հոդվածը Այսօր, 16:52 Փաշինյանը Լեհաստանի նախագահի հետ ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել Այսօր, 16:39 Ալեն Սիմոնյանը և Իտալիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցերի Այսօր, 16:33 Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման նպատակով կոմիտե է ստեղծվել Այսօր, 16:26 Վերին Լարսում մոտ 450 հայկական բեռնատար է կուտակվել Այսօր, 16:20 Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Այսօր, 16:10 Հունաստանը պատրաստվում է ռուսական արտադրության ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին. ՀՀ ՊՆ-ից հունական լրատվամիջոցի հրապարակմանը չեն արձագանքել Այսօր, 15:58 Կայացավ CaseKey 2024-ի գալան՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ․ Լուսանկարներ Այսօր, 15:56 Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Այսօր, 15:44 Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է Այսօր, 15:38 Կվադրոբերներ կան նաև Հայաստանում․ ինչպե՞ս պաշտպանել երեխաներին (Mediahub) Այսօր, 15:35 Արևմուտքը ձախողել է ուկրաինական հակամարտությունում, բայց նրանք չեն հանգստանա և կփորձեն քաոս ստեղծել ԱՊՀ երկրների տարածքում. Նարիշկին Այսօր, 15:30 Եվրոպացիները պարտավոր են կատարել Իսրայելի վարչապետի դեմ ՄՔԴ-ի օրդերը, երբ դատարանը որոշեց կալանավորել Պուտինին, շատերը ծափահարեցին, իսկ ոմանք այսօր լռում են. Ժոզեպ Բորել Այսօր, 15:19 Ախուրյանում փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը Այսօր, 15:10 Հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալներն ու ավագ սպաները պատրաստության աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին․ Պապիկյան (Լուսանկարներ) Այսօր, 15:01 Վահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից Այսօր, 14:37 «Նշում եք՝ դեղերի համար մրցունակ գնագոյացում եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն». վարկային համաձայնագրի միջոցառումների ծրագրերը ևս Հրայր Թովմասյանի համար համոզիչ չեն Այսօր, 14:09 Երեխա ժամանակից արել եմ այնպես, ինչպես ճիշտ եմ գտել. Հովիկ Աղազարյան Այսօր, 14:06 Դավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ համակարգման ներքո գործող ՓԲԸ ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային քննարկում է անցկացրել Այսօր, 14:03 «Օպերայի բակում». ուսուցողական հեքիաթ-պատումը Աստրալային գոտի կտեղափոխի գիրքն ընթերցողներին. Արմեն Գրիգորյան (Լուսանկարներ) Այսօր, 13:56 Յուրաքանչյուր քաղաքական գործիչ իր քաղաքական վարքագծի համար պետք է կրի քաղաքական պատասխանատվություն. Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյան Այսօր, 13:39 1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին Այսօր, 13:32 Մանկական ընկերս ասել է՝ շատ կնեղանա, որ մանդատս վայր դնեմ՝ առանց իրեն տեսնելու. սպասում եմ գա Մոսկվայից. Հովիկ Աղազարյան Այսօր, 13:18 Հորդոր վարորդներին. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Այսօր, 13:12 Ես կորոշեմ, թե ինչով եմ զբաղվելու, կլինի՞ այսուհետ իմ անձնական կյանքին չխառնվեք. պատգամավորը՝ լրագրողներին (Տեսանյութ) Այսօր, 13:04 Հայաստանի ներկայիս ղեկավարներն արդեն զիջել են ավելին, քան երբևէ կարող էր երազել հակամարտության կողմերից մեկը. Մամիջանյան Այսօր, 12:57 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270 000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Թովմասյան (Տեսանյութ) Այսօր, 12:47 Կազմ ու պատրաստ ենք ցանկացած աջակցության, որը Հայաստանին կմոտեցնի եվրոպական ընտանիքին. Լեհաստանի նախագահ (Տեսանյութ) Այսօր, 12:41 Վարկային այս 102 մլն գումարով կատարելու եք ընթացիկ ծախսեր, բայց սա կապ չունի առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի հետ. Հրայր Թովմասյան Այսօր, 12:34 ՌԴ-ն ցանկանում է դոմինանտ գործողություններ իրականացնել նաև այս տարածաշրջանում. Լեհաստանի նախագահ Այսօր, 12:26 Վարչապետի կողմից հորդոր չի եղել, եղել է խնդրանք, և ես կայացրել եմ որոշում. Զեյնալյանը՝ մանդատը վայր դնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 12:22 Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է. Լիանա Վանոյան Այսօր, 12:16 Երևանում ծառը տապալվել է՝ վնասելով քաղաքացու «Range Rover» ավտոմեքենան Այսօր, 12:14 QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր Այսօր, 12:11 LIVE. Հայաստանի ու Լեհաստանի նախագահների մամուլի ասուլիսը Այսօր, 12:02 Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին Այսօր, 12:00 Քանի որ իմ վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանակումների առիթով. Փաշինյան Այսօր, 11:53 Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության առցանց մրցաշարի հաղթողներ Այսօր, 11:46 Ամասիայում գործող պանրագործարանի արտադրական գործունեությունը մասամբ կասեցվել է. ապրանքը շուկայից հետ է կանչվել Այսօր, 11:35 Ֆինանսների նախարարը Էդուարդ Հակոբյանի նշանակումը էական ձեռքբերում է համարել Այսօր, 11:29 Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը Այսօր, 11:19 Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 11:13 ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք Այսօր, 11:06 Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Այսօր, 11:03 Աշտարակցու տանը հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութ Այսօր, 10:47 Ներկայացվել են սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրները Այսօր, 10:43 Գյումրիում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 10:40 Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, Երևանի բարձրադիր հատվածում՝ ձյան տեսքով Այսօր, 10:37 Վահագն Խաչատուրյանը պաշտոնական արարողությամբ դիմավորել է Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահին Այսօր, 10:34 Լիբանանի հետ հրադադարի շուրջ բանակցություններում Իսրայելը ծանր նախապայմաններ է առաջ քաշում Այսօր, 10:28 Գառնի գյուղում հրդեհ է բռնկվել․ այրվել են ավտոտնակը, թոնրատունը և մասամբ անասնագոմը Այսօր, 10:21 Այսօր Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների հիշատակության օրն է Այսօր, 10:16 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Այսօր, 10:04 Ադրբեջանում երկրաշարժ է եղել Այսօր, 10:01 Ջո Բայդենը կմասնակցի Թրամփի երդմնակալության արարողությանը Այսօր, 09:52 Լեհաստանի նախագահը Հայաստանում կքննարկի տարածաշրջանում տիրող իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը Այսօր, 09:49 Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 09:39 Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Այսօր, 09:36 Այս փուլի գլխավոր և ամենավտանգավոր թեման, այսպես կոչված, սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են․ Աբրահամյան Այսօր, 09:17 «Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք Այսօր, 09:15 «Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին Այսօր, 09:12 «Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել» Այսօր, 09:08 «Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն Այսօր, 09:06 «Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով Այսօր, 09:04 «Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը Այսօր, 09:02 «Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից Այսօր, 09:01 «Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա» Այսօր, 08:58 «Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել Այսօր, 08:56 «Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը Այսօր, 08:55 «Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանի «կոռուպցիոներ», «կաշառք վերցնող» որակումներին 25/11/2024 22:14 Արսեն Զախարյանը նորից վնասվածք է ստացել 25/11/2024 21:56 Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շախմատի առաջնության չեմպիոն 25/11/2024 21:38 Սահման հանդիսացող պատից 30 մետր հեռավորության վրա գտնվող Կիրանցի նորակառույց դպրոցի ջեռուցման համակարգը չի գործում, երեխաները մրսում են 25/11/2024 21:20 Բայդենը սրում է իրավիճակը․ Պեսկով 25/11/2024 21:00 Լարսը բեռնատարների համար փակվեց 25/11/2024 20:37 Որոշ շրջաններում ձյուն ու ձնախառն անձրև է տեղում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է 25/11/2024 20:22 Մերկելը ճիշտ է համարում Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում չընդգրկելը

Տվյալ բաժնի վերջին նյութերը