27/02/2024 17:00
«Իսլամական պետությունը» ակտիվացել է ՀԱՊԿ հարավային սահմաններում․ Շոյգու
Կենտրոնական Ասիայի ռազմավարական ուղղությամբ իր ծայրահեղական գործունեությունը ծավալած «Իսլամական պետության» նպատակն է արմատական գաղափարախոսության տարածումը և խաթարիչ գործունեության ընդլայնումը ՀԱՊԿ հարավային սահմաններում, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ՊՆ կոլեգիայի նիստում։
«Նրանց հիմնական նպատակը ՀԱՊԿ-ի հարավային սահմաններում արմատական գաղափարախոսության տարածումը և դիվերսիոն գործունեության ընդլայնումն է»,- ասել է Շոյգուն։