27/02/2024 18:41
«Քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով»․ Ամիսներ անց համոզվել են՝ հանրահավաքին մասնակցած անչափահասը «զանգվածային անկարգության կոչ» չի հնչեցրել
Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել է՝ անչափահաս Արմեն Մարտիրոսյանը, ում մեղադրում էին հանրահավաքի ժամանակ «զանգվածային անկարգության կոչ» հնչեցնելու մեջ, արդարացվել է։
«Սեպտեմբերի 20-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին մասնակցած և զանգվածային անկարգությունների կոչեր հնչեցնելու համար մեղադրվող պաշտպանյալս՝ անչափահաս Արմենը, արդարացվեց»,- գրել է փաստաբանն ու հրապարակել վճիռը: