27/02/2024 18:27
Ռուսաստանում ադրբեջանցու են դատել ու 3 տարով ազատազրկել՝ զենքի ապօրինի վաճառքով զբաղվելու համար
Մոսկվայի դատարանի որոշմամբ՝ ադրբեջանցի ըմբիշ Ջաբար Յուսիֆն ազատազրկվել է 3 տարի, 2 ամիս ժամկետով՝ զենքի ապօրինի վաճառք իրականացնելու համար։
Ադրբեջանցուն դատապարտել են Ռուսաստանի քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հրազենի, զինամթերքի ապօրինի իրացումը :
Ադրբեջանցուն ձերբակալել էին 2023 թվականի մարտին․ նա չէր ենթարկվել ճանապարհային ոստիկանների՝ կանգնելու և փաստաթղթերը ցույց տալու պահանջին, փախուստի էր դիմել։ Ոստիկաններն ադրբեջանցուն հետապնդել էին, նրա ուղղությամբ կրակ բացել, ապա բռնել ու ձերբակալել, որից հետո էլ պարզվել էր, որ նրա անունը Ինտերպոլի միջոցով հետախուզվողների տվյալների բազայում է։ Ադրբեջանցին հետախուզման մեջ էր գտնվում ինչպես Ռուսաստանի կողմից՝ ապօրինի զենք պահելու, այնպես էլ Ուկրաինայի կողմից՝ դիտավորյալ սպանության համար։