27/02/2024 12:34
Մեկ շաբաթում Երևանում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 148, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 269 անձ
Փետրվարի 19-ից 26-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4742 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 228 մեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 148, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 269 անձ։
Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, չամրակապված վարելու՝ 221, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 224, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 123, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 997 և 1733 այլ իրավախախտումներ։
112 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 192-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 139-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 194-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 97 անձ։