27/02/2024 12:21
Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան այցի մասին այս պահին տեղեկություն չկա. Ալեն Սիմոնյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան այցի մասին այս պահին տեղեկություն չկա, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Բայց եթե նման այց լինի, կարծում եմ, դա կլինի տարածաշրջանային այց, ոչ թե Հայաստան»,- նշեց նա։
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ շատ վաղուց է տարվում։
«Երբ տարբեր ռուսական քարոզիչներ, ցավոք սրտի, հաճախ հայկական աղավաղված ազգնուններով ՀՀ-ում միտինգներ ու երթեր են անոնսում, հիբրիդային պատերազմի մասին խոսելն արդեն մովետոն է»,- նշեց նա։