27/02/2024 11:32
Ալեն Սիմոնյանը համոզված է` իր եղբոր կինը մեղավոր չէ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համոզված է, որ իր եղբոր կինը մեղավոր չէ։
«Նման բան անհնար է, որովհետև, երբ ծանոթացել եմ այն ամենին, ինչում մեղսագրվում է, իմ համոզմունքն ամրապնդվել է», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանը, սակայն, պնդեց՝ եթե մարդը մեղավոր է, անկախ նրանից, թե ով է, պետք է կրի համապատասխան պատիժ։
«Դա բոլորին է վերաբերում»,- նշեց նա։