27/02/2024 11:46
Մենք առաքելություն ունենք, արտահերթ ընտրություններն անթույլատրելի են. Ալեն Սիմոնյան
Հայաստանում արտահերթ ընտրություններն անթույլատրելի են, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Դա, ըստ նրա, պատասխանատվությունից փախչել է։
«Հայաստանի քաղաքացիներն արդեն իրենց ընտրությունը կատարել են, նման հարց չի քննարկվում ու չի քննարկվել»,- ասաց Սիմոնյանը։
Նա ասաց, թե ՔՊ-ն վերցրել է պատասխանատվություն ու դա կտանի մինչև վերջ։
«Մենք առաքելություն ունենք՝ Հայաստան ու տարածաշրջան խաղաղություն բերելն է, դրանից հետո կգա ընտրությունների ժամանակը, մենք կներկայացնենք մեր տեսլականը, ընդդիմադիրներն՝ իրենց, ու Հայաստանի ժողովուրդը կրկին կգնա ազատ, արդար ընտրությունների ու կընտրի այն իշխանությանը, որին ճիշտ կգտնի»,- նշեց ԱԺ նախագահը։