27/02/2024 12:11
Ես դեմ չեմ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղ ապրելուն. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեմ չէ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղ ապրելուն։
«Եթե որևիցե մեկն այլ տարբերակ կառաջարկի, ես պատրաստ չեմ նույնիսկ լսել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։
Նա նշեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններում առաջընթաց կա։
«Եթե հանդիպում են, ուրեմն՝ կա»,- ասաց Սիմոնյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ շատ հարցերում էլ հետընթաց կա։
Հիշեցնենք՝ փետրվարի 28-29-ը Բեռլինում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։