28/02/2024 16:46
Եվրոպական մյուս պետություններն էլ պետք է հետևեն Ֆրանսիայի օրինակին, գործեն արագ, որ կանխեն Հայաստանի վրա հարձակումները. Լուազո
Հայաստանի ժողովուրդը ցանկանում է խաղաղ ապրել իր հարևանների հետ, Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ նիստում այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն։
«Ադրբեջանը հայաթափեց Լեռնային Ղարաբաղը, գրավել է Հայաստանի տարածքի մի մասը, Բաքուն շարունակ նոր պահանջներ է ներկայացնում»,- նշել է նա։
Խոսելով Ֆրանսիայի՝ Հայաստանին տրամադրվող օգնության մասին՝ պաշտոնյան ընդգծել է, որ Ֆրանսիան իր աջակցությունն է առաջարկում Հայաստանին՝ կանխելու հետագա հարձակումները և վերականգնելու ուժային հավասարակշռությունը:
«Եվրոպական մյուս պետություններն էլ պետք է հետևեն Ֆրանսիայի օրինակին և գործեն արագ, որպեսզի խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում»,- հայտարարել է Լուազոն։