28/02/2024 16:07
48 համարանիշերից վաճառվել է 7-ը. արժեքը՝ 156 միլիոն 200 հազար դրամ
Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդը սկսվել է 23.02.2024 թվականին ժամը 12։00-ին և ավարտվել 28.02.2024 թվականին ժամը 12։52-ին, այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Աճուրդին մասնակցել է 10 անձ, իսկ ներկայացված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշներից վաճառվել է 7-ը։
Լոտի օգտագործման իրավունքի ձեռքբերման արժեքը նշված 7 համարանիշերով կազմել է 156.200.000 դրամ։
Թեմայի շուրջ՝ այսքանը»,- նշել է Սարգսյանը։