28/02/2024 09:31
«Ժողովուրդ». Փաշինյանը հերթական անգամ փակ հանդիպում կունենա ՔՊ-ական պատգամավորների հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կրկին խորհրդարան կգնա:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Փաշինյանը հերթական անգամ փակ հանդիպում կունենա ՔՊ-ական պատգամավորների հետ: Մեր տեղեկություններով՝ նախնական փակ հանդիպումը նշանակված է առաջիկայում, սակայն Փաշինյանի գրաֆիկից կախված՝ հնարավոր է՝ ինչ-որ փոփոխություններ լինեն: Մեզ ասացին, որ փետրվարի 26-ին կայացած հանդիպումից հետո դեռ մնացել են կիսատ հարցեր ու թեմաներ, որոնք չեն հասցրել քննարկել, ուստի նախատեսում են ևս մեկ հանդիպում անցկացնել վարչապետի հետ»։