28/02/2024 16:26
Ադրբեջանի ջրային պաշարները կտրուկ նվազել են՝ հասնելով 17 մլրդ խմ-ի
Ադրբեջանի ջրային պաշարները կտրուկ նվազել են՝ հասնելով 17 մլրդ խմ-ի։
«Ադրբեջանը շատ սահմանափակ ջրային ռեսուրսներ ունեցող երկիր է, մենք ունենք 30 միլիարդ խորանարդ մետր մակերևութային ջրեր, վերջին կլիմայական փոփոխություններից հետո, այդ պաշարները կտրուկ նվազել են։ 2022 թվականին դրանք կազմել են ընդամենը 17 միլիարդ խմ, որից 4,8 միլիարդը ձևավորվել է հենց երկրում, իսկ մնացածը եկել է հարևան երկրներից, հետևաբար, պահանջվում է ջրի նոր աղբյուրների ստեղծում, իսկ կեղտաջրերի մաքրման բարելավումը քաղաքականության առաջնահերթություն է»,-ասել է Ադրբեջանի ջրային ռեսուրսների պետական գործակալության տնօրեն Զաուր Միխայիլովը։