28/02/2024 16:59
Մի փոքրիկ անակնկալ ունեմ դատարանի համար. Աթանեսյան
Այսօր Նարեկ Մալյանի գործով հերթական դատական նիստն է։ Նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ քաղաքական հերթական հետապնդումն է։
«Մի փոքրիկ անակնկալ ունեմ դատարանի համար․ իհարկե հիմա չեմ ասի, այն կապված է ապացույցների թույլատրելիության հետ։ Նաև ունեմ վկաներ հրավիրելու միջնորդություն, որը ևս, համոզված եմ, որ չի բավարարվի, և դրանով հերթական անգամ կհաստատվի, որ քաղաքական հետապնդում է»,-նշեց Աթանեսյանը։