28/02/2024 16:48
Ռուսաստանի օրինակով ԱՄՆ-ն և Ֆրանսիան պետք է ընդունեն Հարավային Կովկասի նոր իրողությունները. Ալիև
Գերմանացի ձեռներեցների հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պետք է ընդունեն Հարավային Կովկասի նոր իրողությունները։
«Ռուսաստանն այժմ լավ է հասկանում, թե ինչ է կատարվում և ընդունում է նոր իրողությունները։ ԱՄՆ-ն և Ֆրանսիան նույնպես պետք է ընդունեն Հարավային Կովկասի նոր իրողությունները։ Այդ երկրները պետք է աշխատեն Ադրբեջանի հետ, որը Հարավային Կովկասի առաջատար երկիրն է»,- ասել է նա։