28/02/2024 22:28
Բելառուսը Բրյուսելին մեղադրել է հեղաշրջման փորձ ծրագրելու մեջ
Եվրամիությունը միտումնավոր աջակցում և ֆինանսավորում է ծայրահեղականներին, ովքեր ահաբեկչական մեթոդներով փորձում են տապալել իշխանությունը Բելառուսում, հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարարությունը։
«Բրյուսելի բացահայտ աջակցությունը բացառապես արևմտամետ, ռուսաֆոբ և ազգայնական ուժերին մտավախության տեղիք է տալիս։ ԵՄ-ն պետք է գիտակցի, որ Լեհաստանում ու Լիտվայում ապաստան գտնող ու արտաքին ուժերից ֆինանսավորում ստացող, ինչպես նաև զինված եղանակով կամ ահաբեկչական այլ միջոցներով օրինական իշխանության ու սահմանադրական կարգի տապալման կոչեր հնչեցնող որոշակի անձանց հետ նրանց համագործակցությունը նշանակում է, որ Եվրամիությունը գիտակցաբար ու միտումնավոր աջակցում է հանցագործների, ֆինանսավորում է ծայրահեղականների և կենտրոնանում է իր նպատակներն ահաբեկչական եղանակով իրականացնելու մեթոդների վրա»,- հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարարությունը։