28/02/2024 17:25
Եվրամիությանը մոտենալու Հայաստանի ճանապարհը երբեմն կարող է դժվար լինել, բայց երկկողմ քաղաքական կամք կա. Բորել
Մենք գտնվում ենք ԵՄ-Հայաստան հարաբերությունների պատմական փուլում: Դրանք երբեք ավելի ուժեղ չեն եղել, քան այսօր. Եվրախորհրդարանի նիստում Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքերն է փոխանցել փոխնախագահ Յուտա Ուրպիլայնենը։
Բորելն իր ելույթի տեսքտում հիշեցրել է, որ վարչապետ Փաշինյանը շատ հստակ ուղերձ է հղել՝ Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրամիությանը։
«Գալիք ճանապարհը երբեմն կարող է դժվար լինել: Հայաստանի նախկին որոշումները, որոնք հանգեցրել են քաղաքական, տնտեսական և անվտանգության կախվածության, չեն կարող հաղթահարվել մեկ օրում։ Բայց երկու կողմերի հստակ քաղաքական կամքը մեզ թույլ կտա առաջ գնալ մեր գործընկերության խորացման և ընդլայնման գործում»,-նշել է Բորելը՝ հավելելով, որ արդեն իսկ ունեն «լավ հիմք, ամուր շրջանակ՝ ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»։