28/02/2024 17:01
ՌԴ-ից ՀՀ-ում հեղաշրջման կոչերի մասին Փաշինյանի խոսքերը որևէ հիմք չունեն. Մարիա Զախարովա
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը հանրապետությունում պետական հեղաշրջման մասին Ռուսաստանի ենթադրյալ կոչերի մասին որևէ հիմք չունեն, Մոսկվան երբեք նման բանի ակնարկ անգամ թույլ չի տվել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանի վարչապետի այն պնդումները, որ դուք նշեցիք, որևէ հիմք չունեն,- դիմելով լրագրողին՝ ասաց դիվանագետը,-ռուս պաշտոնյաները երբեք որևէ տեղ թույլ չեն տվել օրինական ընտրված իշխանությունների տապալման կոչեր հնչեցնել»: