28/02/2024 17:42
Լավրովը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 1-2-ին կայցելի Թուրքիա. հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Լավրովը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին, նախատեսվում են բանակցություններ նաև Թուրքիայի արտգործնախարարի հետ։
Նախատեսվում է, որ նախարարները կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում, Ուկրաինայում, պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, սիրիական և լիբիական կարգավորումները, առևտրի, էներգետիկայի, բանկային և զբոսաշրջության ոլորտներին առնչվող հարցեր։