28/02/2024 15:12
Նավալնիի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 1-ին
Ալեքսեյ Նավալնիի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 1-ին՝ Մոսկվայի Աստվածամոր Սրբապատկերի եկեղեցում, հուղարկավորությունը՝ Բորիսովի գերեզմանատանը, հայտնել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։
Նախօրեին Նավալնիի թիմակիցները հայտարարել էին, որ իրենց չի հաջողվում Մոսկվայում դահլիճ գտնել՝ քաղաքական գործչի հրաժեշտի արարողությունը կազմակերպելու համար։
Ըստ Յարմիշի՝ շատերը լսելով ընդդիմադիր առաջնորդի անունը, հրաժարվում են իրենց հետ համագործակցել։
Նշենք, որ քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին՝ Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում։