28/02/2024 09:08
«Հրապարակ». Ինչն է խանգարում ԱԺ իշխանական և ընդդիմադիր կանանց միմյանց հետ ազատ շփվելուն
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հայաստանյան գրասենյակը երեկ հաղորդագրություն է տարածել, որ իրենց նախաձեռնած Կին առաջնորդների միջազգային ակումբի շրջանակներում ԱԺ 3 խմբակցությունների 22 կին պատգամավոր հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ռեբեքա Ուայթի հետ։
Ընդդիմադիր «Կին առաջնորդների միջազգային ակումբը բոլոր 3 խմբակցությունների 22 կին պատգամավորների համար ապահովում է բաց հարթակ՝ խորհրդարանական խմբերի և հանձնաժողովների ճնշումներից հեռու։ Այստեղ կին պատգամավորները կարող են փորձի փոխանակում իրականացնել, կատարելագործել իրենց հմտությունները և զարգացնել համագործակցությունը կուսակցությունների միջև»,- նշված է տեքստում։ Փաստորեն, ԱԺ իշխանական և ընդդիմադիր կանանց միմյանց հետ ազատ շփվելուն, համագործակցելուն խանգարում են իրենց քաղաքական ուժերը և ԱԺ հանձնաժողովները:
Ասենք՝ «Հայաստան» խմբակցությունում Արմինե Կյուրեղյանին, Ասպրամ Կրպեյանին, «Պատիվ ունեմ»-ում Թագուհի Թովմասյանին թույլ չեն տալիս ԱԺ պատերի ներսում և, առհասարակ, շփվել իշխանական տիկնանց հետ, և այդ երանելի իրողությունն ապահովում է ամերիկյան կառույցը»։