28/02/2024 13:39
Տարածաշրջանի խնդիրների լուծումը տեսնում ենք բանակցությունների միջոցով հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ճանապարհով. ՀՀ նախագահ
Հայաստանը դժվարություններ ունի Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ, սակայն տրամադրված է տարածաշրջանային խնդիրները լուծել բացառապես բանակցությունների միջոցով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բաղդադի համալսարանում ուսանողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանը պատկերացնում տարածաշրջանային հակամարտությունների լուծումը։
«Մենք դժվարություններ ունենք մեր տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու հարցում։ Մեր չորս հարևաններից երկուսի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մեր սահմանները փակ են, Իրանի ու Վրաստանի հետ ունենք բարեկամական հարաբերություններ, բաց սահմաններ, առևտուր, փոխադարձ այցելություններ։ Մեր տարածաշրջանի խնդիրների լուծումը մենք տեսնում ենք բանակցությունների միջոցով մեր հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ճանապարհով»,- նշել է Խաչատուրյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։