29/02/2024 16:00
Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամակցության թեկնածու դառնալ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր ճեպազրույցի ժամանակ չհերքեց լրագրողի դիտարկումը, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամակցության թեկնածու դառնալ։
«Միանշանակ պատրաստ ենք։ Ու շարժվելու ենք այն ուղղությամբ, որը մեզ առավել անվտանգություն կապահովի», - ասաց նա, պատասխանելով համապատասխան հարցին։
ԱԺ նախագահը, սակայն, նշեց, թե պետք չէ շտապել, որովհետև պետության պարագայում կտրուկ շարժումներ անելը լավ չէ։
Սիմոնյանն ասաց նաև, թե ժողովրդավար երկիր լինելը Հայաստանի անվտանգային ամենամեծ համակարգն է։