29/02/2024 14:24
Թողեք խմելը, դահուկ քշեք. Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրում զգալիորեն նվազել է ալկոհոլի, հատկապես թունդ ալկոհոլի օգտագործումը։
«Մենք զգալիորեն կրճատել ենք ալկոհոլի և, առաջին հերթին, թունդ ալկոհոլի օգտագործումը: Եվ դա, իհարկե, ազդում է ազգի առողջության վրա»,- ասել է Պուտինը Դաշնային ժողովին իր ուղերձում։
Պուտինը մի հին անեկդոտ է հիշել. «Թողեք խմելը, դահուկ քշեք». «Եկել է հենց պահը», - ասել է ՌԴ նախագահը։