29/02/2024 19:28
Իջևանի Դիտավան բնակավայրում «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք կանցկացնեն
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են․
«Մարտի 1-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում` ժամը 11:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ»: