29/02/2024 14:04
Ադրբեջանի պատերազմի պատճառը ՀՀ Սահմանդրությունը չէ, հայկական ինքնությունն է. Աբրահամ Գասպարյան (Տեսանյութ)
Ադրբեջանի կազուս բելլին՝ պատերազմի պատճառը, հայկական Սահմանդրությունը չէ, Ադրբեջանի համար հայկական ինքնությունն է խնդիրը, առհասարակ. «Անկախության հռչակագիրը պե՛տք է պահպանել» թեմայով հրավիրված համաժողովին հայտարարեց «Ջենեսիս-Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը։
Ըստ նրա՝ սովորաբար միջազգային հարաբերություններում էլիտարներն են որոշում նարատիվները։ «Աշխարհը դիրքավորվում է ըստ քո ներկայացրած թեզերի, ինչպես ես քեզ դիրքավորում»,-ասաց նա։
Թուրքական պետական էլիտաները համակերպվել էին մտքին, որ այս տարածաշրջանում պետք է լինի Օսմանյան կայսրության և Ցարական կայսրության միջև բուֆերային գոտի, որը պիտակվել է որպես Հայաստան։
«Հայաստանն ունի մեկ լուծում, ոչ թե կառչել, այլ իրավական լեգիտիմություն ունեցող հիմքը, որը կոչվում է Անկախության հռչակագիր, ատամներով մինչև վերջ պահել, որ չդառնա բուֆերային գոտի»,-ասաց նա։