29/02/2024 13:37
Անկախության հռչակագիրն ընդունվել է ոչ պակաս թշնամական պայմաններում, քան այսօր է. Աշոտ Ղուլյան (Տեսանյութ)
Հռչակագիրն ընդունվել է ոչ պակաս թշնամական պայմաններում, քան այսօր է. «Անկախության հռչակագիրը պե՛տք է պահպանել» թեմայով հրավիրված համաժողովին հայտարարեց ԼՂ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։
«Հռչակագիրն ընդունվել է հանրային լայն համաձայնության, այսինքն՝ համազգային կոնսենսուսի պայմաններում, Սփյուռքի և Արցախի համաձայնությամբ»,-ասաց նա։
Ղուլյանը վստահ է, որ ՀՀ իշխանությունների՝ Սահմանադրությունը փոխելու գաղափարն, անկասկած, կապված է Հռչակագրից անկախության հիշատակումը հանելու հետ, որտեղ խոսվում է անկախության իրավունքի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ «Անթույլատրելի է այդ կետերի վերախմբագրումը»,-ասաց նա։
Հատուկ նրանց համար, ովքեր «սպառնալիք» են տեսնում ՀՀ-ում Արցախի պետինստիտուտների գոյության մեջ, Ղուլյանը հիշեցրել է, որ Ադրբեջանի կողմից ԱԴՀ սահմաններում անկախության վերականգնման հռչակագրի ընդունումից անմիջապես հետո, Արցախը հռչակեց երկրորդ հայկական պետությունը, ինչը գոնե ժամանակավորապես կասեցրեց Հայաստանի հասցեին հնչող տարածքային պահանջները։