29/02/2024 12:54
Շանտղություն է բոլոր այն մարդկանց արածը, ովքեր իրենց կեղտոտ թաթիկներով փորձում են պետական հիմքերին մոտենալ. Արամ Մանուկյան (Տեսանյութ)
Պահանջը՝ փոխել Անկախության հռչակագիրը՝ նշանակում է կպնել մեր ազգային արժանապատվությանը. «Անկախության հռչակագիրը պե՛տք է պահպանել» թեմայով հրավիրված համաժողովին հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, որը 1990 թվականին առաջինն էր ընթերցել հռչակագրի տեքստը։
Ըստ նրա՝ փաստաթուղթը և՛ պատմական, և՛ իրավաբանական առումով հուշարձան է։ Միակն է, որ ոչ որոշում է, ոչ օրենք։
«Այն պատմական երեք խնդիր լուծեց՝ ծնունդն էր պետության, որը լուծվեց, ապահարզանն էր Խորհրդային Միությունից և վերջինը՝ ծրագրավորեց, պլանավորեց ՀՀ-ի զարգացման հեռանկարը։ Այն ընդունվել է գերկոնսեսուսային պայմաններում»,-ասաց նա։
«Շանտղություն է բոլոր այն մարդկանց արածը, ովքեր փորձում են այս սրբություններին, սիմվոլներին, պետական հիմքերին, անկյունաքարերին անգամ մոտենալ իրենց կեղտոտ թաթիկներով»,-ասաց նա և նշեց, որ այստեղ մարդիկ են, որոնց հետ տասնմայակներով ունի քաղաքական տարաձայնություն, բայց պետականությունը պահելու համար միավորվել է պետք։