29/02/2024 15:04
Յուրաքաչյուրս պետք է հասկացնենք, որ Սահմանդրության փոփոխության հանրաքվեի գնալը վտանգավոր է երկրի համար՝ իր բոլոր ելքերով. Արամ Մանուկյան
Ամբոխ չի, ժողովուրդ է և բոլոր դեպքերում էլի ժողովուրդն է որոշելու․ «Անկախության հռչակագիրը պե՛տք է պահպանել» թեմայով հրավիրված համաժողովին հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, որ կոնկրետ ով ինչ պետք է անի, որ Սահմանդրության փոփոխության հանրաքվե տեղի չունենա։
«Ամբոխի վրա հույս չդնենք, որովեհտև փորձը ցույց է տալսի, որ ժողովուրդը սխալ որոշումների ունակություն ունի։ Մասնագետներ, հասարակական, պետական այրեր․ ո՞վ պետք է գործընթացին միջատի և ի՞նչ անի, որ գործը չգա հասնի հանրաքվեին»,-հարցրեցին դահլիճից։
«Մենք յուրաքաչյուրս՝ մտավորականը, ուսուցիչը, դասախոսը, քաղաքական գործիչը իր շրջապատում պետք է հասկացնի, որ հանրաքվեի գնալը վտանգավոր է երկրի համար՝ իր բոլոր ելքերով։ Եթե ստեղծվի հասարական հանրային մթնոլորտ, որ պետք չի գնալ հանրաքվեի, իշխանությունը ոչինչ չի կարող անել»,-ասաց Մանուկյանը՝ պնդելով, որ արդեն իսկ այդ մթնոլորտը ստեղծվում և տարածվում է։
Ըստ նրա, բոլոր քաղաքական ուժերը՝ առանց իրար ձեռք բռելու անգամ կարող են կազմակերպել հանրաքվեն չիրականցնելու խնդիրը։ «Հեշտ խնդիր է և այդ խնդիրը կարող են իրականացնել ժողովրդով»,-ասաց Մանուկյանը։