29/02/2024 14:55
Այս տղան ՀՀ-ն սարքել է ռեգիոնալ բոմժ, ռեգիոնալ չմո, դեսերտ և դրել աշխարհաքաղաքական խժռման սեղանին. Նաիրա Զոհրաբյան
Մեր կարմիր գծերը վաղուց անցել են, մենք ժամանակ չունենք և այդ սողանցքը, լուֆտը, որ մնացել է՝ ՀՀ-ի պետականությունն է։ Այս տղան Հայաստանը սարքել է ռեգիոնալ բոմժ, ռեգիոնալ չմո, դեսերտ՝ դրել է աշխարհաքաղաքական խժռման սեղանի. «Անկախության հռչակագիրը պե՛տք է պահպանել» թեմայով հրավիրված համաժողովին հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Անգամ մեր ռազնավարական դաշնակիցների համար այսօր մենք տիրամիսու ենք, որից ամեն մեկը մտածում է ինչ պոկի-տանի։ Հիմա կա՛մ աղետաբար ընթացքը մենք կասեցնում ենք գործողություններով, կա՛մ նստում սպասում՝ ինչպես դիմել միլիցիայի, կա՛մ երբ դիմել միլիցիայի»,-ասաց նա։